27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՃՏՊ Երևանում. հոսպիտալացվել է 6 անձ, այդ թվում՝ 3 երեխա (ֆոտո).shamshyan.com

Երևանում երեկ՝ ժամը 22։30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 25-ամյա Ռուբիկ Մկրտչյանի վարած Վազ 21214 մակնիշի 87 ՏF 007 համարանիշի և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ Արեն Մարտիրոսյանի վարած Audi մակնիշի 04 RR 022 համարանիշի ավտոմեքենաները։

3e3bc55ba79c19fa6e2d8d7e96d63663.thumb 3403aaf4c19cfa54f69ae95d61c37e23 6891a928845f96afa0651f42e6f2552e

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով Ռ. Մկրտչյանը և Ա. Մարտիրոսյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչներ, 8-ամյա Արես Նավասարդյանը, 15-ամյա Էլեն Բոյախչյանը, 37-ամյա Սեդա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ռ. Մկրտչյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 3-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանն ու 32-ամյա Մանե Աղախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ