27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խոշոր ավտովթար Ամերիկայի դեսպանատան մոտակայքում. կան տուժածներ

Հունվարի 23-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամերիկայի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ամերիկյան փողոցում՝ Ամերիկայի դեսպանատան մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 89 DD 088 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ Ս. և ուղևոր Դ. Դ.-ը (1989 թ. ծնված) արգելափակվել են ավտոմեքենայում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. և Դ. Դ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա ԲԿ», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ