26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստյոպա Սաֆարյանին 2 առաջարկ է արվել (տեսանյութ)

4-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը դեռևս վերջնական որոշում չունի, թե որ դաշինքի կամ կուսկացության հետ է մասնակցելու խորհրդրանական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ս. Սաֆարյանն ասաց, որ առաջարկներ եղել են «Ազատ դեմոկրատների» ու «Ելք» դաշինքի կողմից, սակայն թե ինքը, թե «Ժառանգությունից» վերջերս հեռացած Անահիտ Բախշյանը դեռևս դիտարկում են դրանք:

«Որովհետև մենք արդեն քանի անգամ ընտրական պրոցեսին մասնակցելու փորձ ունենք և մի փոքր ավելի լավ գիտենք՝ ինչ է ընտրությունը, ներսից գիտենք, ու պիտի ծանրութեթև անես՝ այն, ինչ ստանալու ես արդյունքում, համաչափ է նրան, ինչ ստանալու ես: 2-ն էլ ունեն պլյուսներ, մինուսներ, բայց առաջարկներն արժանի են դիտարկման»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու դուրս եկավ «Ժառանգությունից», եթե հիմա դիտարկում է «Ազատ դեմոկրատների» տարբերակը, իսկ 2 ուժերն էլ ունեն գաղափարական ընդհանրություն, ո՞րն է տարբերությունը, նա պատասխանեց. «Խաչատուր Քոքոբելյանն որոշում ունի իր կուսակցությունով կամ կուսակցության հենքի վրա անգամ ոչ կուսակցական և հանրային դեմքերի դաշինքով մասնակցություն ունենալու, չգիտեմ՝ որքանով է բանակացություններ վարել դաշինքով հանդես գալու համար պարոն Քոքոբելյանը, իսկ «Ժառանգությունում» վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ առավելապես հակված են դաշինքով հանդես գալ:

Այստեղ խնդիրը դա չէ, «Ժառանգության» այն վեճը, որը տեսնում եք, գոյություն է ունեցել նաև 2013 թվականին: Այն ժամանակ էլ մի թևը, որը մեծամասնություն էր կազմում, գտնում էր, որ կարելի է հանուն իշխանափոխության համագործակցել կամ դաշինքի մեջ մըտնել ցանկացածի հետ: այդ շրջանում ես, Անահիտ Բախշյանը եղել ենք հակառակ այդ մոտեցման, այդ ժամանակ դա քառյակի ֆորմատն էր, և մենք նշում էինք, որ իրատեսական ու հեռանկարային չեն այդ ֆորմատի հռչակած նպատակի՝ իշխանափոխության իրականացումը, բայց մյուսները մեծամասնություն էին ու կողմ արտահայտվեցին, ու «Ժառանգությունը» մասնակցություն ունեցավ: Մի քանի տարի է անցել, ու «Ժառանգությունում» այդ վիճակն է դեռ»:

Ս. Սաֆարյանը հավելեց, որ այս ամենը գիտակցելով է դուրս եկել «Ժառանգությունից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ