26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ հարցը չի քննարկվել

«Երկրապահ կամավորականների միությունում» չի քննարկվել Պաշտպանության  նախկին նախարար, ԵԿՄ անդամ Սեյրան Օհանյանին կառույցից հեռացնելու հարցը: Այս մասին Henaran.am-ին ասաց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը: «Նման հարց չկա, չի քննարկվել, և  չկա նախադեպ, որ քաղաքական հայացքների համար որևէ մեկին հեռացրել են Երկրապահ կամավորականների միությունից»:

Նշենք, որ նախկին նախարարը մտնում է քաղաքական դաշտ: Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որ դաշինքի կամ կուսակցության հետ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, բայց ամենայն հավանականությամբ նա կգործի ընդդիմադիր դաշտում:

Մամուլն այսօր գրել էր, որ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-Ն քննարկի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը: ԵԿՄ ղեկավա­րությունը ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համա­րում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կա­րող է դեմ գնալ իշխանություններին` անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություն­ներին հակառակ ճամբարից: Օրերս Աժ ՀՀԿ պատգամա­վոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը ևս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանը ընդ­դիմադիր է դարձել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ