27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չպիտի կորցնենք մեր զգոնությունը. Վ. Սարգսյան

«Բանակում, զինված ուժերում ընդունված է և ճիշտ է հետևություն անել ցանկացած զարգացումից հետո»,-«Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք դասեր քաղվել են ապրիլյան պատերազմից:

Նա հավելել է, որ վերլուծություններ են կատարվել, սեփական ու թշնամու բանակի թույլ ու ուժեղ կողմերն են դիտարկվել, ու համապատասխան հետրություններն էլ արվել են:

Այս պահին, ըստ նրա, սահմանում իրավիճակը լիարժեքորեն վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից. «Մենք մշտապես կողմ լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը` չպիտի կորցնենք մեր զգոնությունը, պատասխանելու ցանկացած հարձակման»: Վ. Սարգսյանի հավաստմամբ` մեր զինված ուժերի և մարտունակությունը, և առկա ռեսուրսները բավարար են ցանկացած խնդիր լուծելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ