27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար խանգարել». Հրապարակ

«Չնայած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ, Կ. Կարապետյանը վերջինիս ասել է․ «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել», այնուհանդերձ, Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրվել էր նաեւ Կ. Կարապետյանը, չի մասնակցել:

Խնդիրը բացառապես արարողակարգային է եղել. իշխանական հիերարխիայում սուբորդինացիա կա՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է երկրի նախագահը, վարչապետը չի մասնակցում: Միջոցառմանը մասնակցած Սերժ Սարգսյանին էլ Գագիկ Ծառուկյանը նվիրել է 16-րդ դարի սափոր, Սերժ Սարգսյանը կատակով ասել է. «Գագիկ, գնալով հետ ենք գնում, կարո՞ղ է մյուս անգամ մեր թվարկությունից առաջ հայտնվենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ