27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տնտեսության վիճակը դեռ շատ ծա՞նր է (վիդեո)

«2017 թ-ի մեր կանխատեսումները հետևյալն են` արտահանման մասով այն աճի տեմպերը, որ ունեցել ենք 2016 թ-ին` առնվազն կպահպանենք ու ավելի կգերազանցենք դրանք: Աճի տեմպեր կունենանք նաև ներդրումների մասով, այս ուղղությամբ  2016 թ-ի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ ենք իրականացրել, նախապատրաստել ենք դաշտը և ակնկալում ենք, որ 2017 թ-ին և′ տնտեսական աճը, և′ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշներն այդ թվում` արդյունաբերության և արտահանման ոլորտում աճ կունենան», -այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Հարցին, թե վարչապետը 4 ամիս առաջ նշանակվելուց հետո հայտարարել է, թե երկրի տնտեսության վիճակը շատ ծանր է, փոփոխություն կա՞, նախարարը մասամբ պատասխանեց նշելով, որ իրենք վերանայել են տնտեսական զարգացման մոդելը, այսինքն տնտեսությունը պիտի զարգանա առաջարկի վրա` ի հաշիվ արտահանման: Նա հավելեց, որ դրական աճ կար 2016-ի ընթացքում:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ