27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների պատճառով 63.384 կանչ է գրանցվել

«2016 թվականին Երեւանի շտապ օգնության ծառայությունը 247.496 կանչ է ստացել. 2015 թվականի համեմատ՝ 9.286-ով ավելի: 49.432 հիվանդ հոսպիտալացվել է»,-յաս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Անցյալ տարվա ընթացքում փոքրիկների համար 25.270 կանչ է եղել. 2015-ի համեմատ՝ 240-ով ավելի: 9.109 երեխայի տարվա ընթացքում հիվանդանոց են տեղափոխել:

 Ինչ վերաբերում է կանչերի՝ առավել հաճախ հանդիպող պատճառներին. առաջին տեղում նախկինի պես սիրտ-անոթային հիվանդություններն են, իհարկե, նախորդ տարիների համեմատ՝ 2016 թվականին դրանց թիվը նվազել է: 2015 թվականին սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների պատճառով 63.384 կանչ է եղել, 2016-ին՝ 57.456. 5.928-ով պակաս:

Երկրորդ տեղում շարունակում են մնալ գրիպն ու սուր շնչառական վարակները, երրորդ տեղում՝ վնասվածքները: 2016 թվականին գրիպի եւ սուր շնչառական վարակների պատճառով 25.494 կանչ է գրանցվել՝ 2015-ի 19.328-ի դիմաց:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին շտապ օգնոթյան կանչերը 238.216-ն են եղել, 2014-ին՝ 226.357, 2013 թվականին՝ 218.579:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ