27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս կվճռվի Վանաձոր-Քիմպրոմի ճակատագիրը՝ վերջին կրճատումից հետո

Վանաձոր-Քիմպրոմի նախկին ու ներկայիս աշխատակիցներին վաղ առավոտյան գործարանի բակ էր բերել արդեն վեց ամսվա չվճարված աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը: Վերջին անգամ քիմիագործները ստացել են հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, այն էլ՝ մաս-մաս: Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից բացի չի վճարվել նաև մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձը:

«Թող մեր աշխատանքի դիմաց իրենք վճարեն,  մեզ չի հետաքրքրում ով պատասխանատու է, թող նա էլ պատասխան տա»,-ասում են քիմիագործները:

«Երեք էտապով կրճատումներ է գնացել, մեզ դեկտեմբերի 15-ին են տուն ուղարկել, տուն եք  ուղարկել, մեր աշխատավարձը տվեք, ասեք ձեզ բարի ճանապարհ, բայց չեն տալիս, ժամկետ էլ չեն ասում,  անորոշ վիճակ ա»,-շարունակում է նախկին աշխատակիցներից մեկը:

«Էսքան մարդը հավաքվել ա, իրանց ընտանիքը ինչո՞վ պետք ա պահեն, եթե վեց ամսվա աշխատավարձ չեն տվել»,-դժգոհում է Դավիթ Դարբինյանը:

Վանաձոր-Քիմպրոմի պարեկապահակային բաժնի աշխատակիցների թիվը վերջերս  55-ն էր, այժմ երեք գործարանի՝ Քիմմանրաթելեր, ՋԷԿ և Քիմպրոմ աշխատակիցների ընդհանուր թիվը միասին կազմում է 40, որից 20-ը՝ Քիմպրոմից են: Արդեն վաղը լրանում է աշխատանքային պայմանագրի ժամկետը, և գործարանը աշխատակիցներից և ոչ մեկի պայմանագիրը չի երկարաձգում: Ըստ քիմիագործների ունեցած տեղեկությունների՝ վաղվանից գործարանի անվտանգությունը իրականացվելու  է այլ կազմակերպության աշխատակիցների կողմից:

«Իրանք մեր պահակներին հանում են, երևի բերեն իրանց մարդկանց, մեր իմանալով, ես չգիտեմ տոչնին, ո՛չ մեկին չենք թողալու գործարան մտնի»,-ասում է ավելի քան երեսուն տարի գործարանում աշխատած Գառնիկ Մուսինյանը:

«Մենք էլ Քիմպրոմի դարպասները,  շինությունները, բոլորը փակելու ենք, չենք թողալու ոչ մեկ մտնի, մինչև մեր փողերը չտան. մեր պահանջը մինչև չկատարեն, փողերը չտան, չենք թողալու ոչ մեկ մտնի գործարան»,-շարունակում է Դավիթ Դարբինյանը:

«Ինչ-որ պետական ծառայողներ պիտի գան, մեր մնացած տեսուչներին փոխարինեն, դա վաղը պարզ կլինի:  Գործարանում  բավականին մեծ քիմիական նյութեր կան, որ հսկողություն պետք է լինի փաստորեն, տեսնենք նոր եկողները ինչ ձևով կարող են  քաղաքի անվտանգությունն ապահովեն»,-ասում է Ալբերտ Իսրայելյանը:

Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Վանաձոր-Քիմպրոմ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հաստատեց շրջանառվող լուրը՝ պարզաբանելով, որ խոսքը միայն պահակություն իրականացնող աշխատակիցներին է վերաբերում:

«Ամբողջ անշարժ գույքը գրավի առարկա է, և հիմնական գրավառուն ինքն է կազմակերպելու գույքի պահպանության հարցերը, դա իրենց որոշելիքն է, ես որևէ առնչություն չունեմ դրա հետ: Պահակային ծառայություն իրականացնելու համար հատուկ մասնագիտացում պետք չի, իսկ քիմիական նյութերի պահպանույուն իրականացնող մարդիկ չեն կրճատվում, նրանք մնում են»,-նշեց Կարեն Ասատրյանը:unnamed-21 unnamed-22

Քանի որ Վանաձոր-Քիմպրոմ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը մայրաքաղաքում էր, քիմպրոմցիները ստիպված էին դարձյալ իրենց խնդրի մասին բարձրաձայնել մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ, ուստի ցուցարարներն ուղևորվեցին դեպի մարզպետարան: Արթուր Նալբանդյանն ընդունեց երեք աշխատակիցների, ծանոթացավ իրավիճակին ու պահանջներին: Մարզի ղեկավարը խոստացավ առավել հանգամանորեն զբաղվել խնդրով: Տեղեկացրեց նաև, որ մինչև հոuնվարի վերջ պաշտոնական այցով մարզ կժամանաի վարչապետ Կարեն Կարապետյանը: Հորդորեց մինչ վարչապետի այցը կտրուկ քայլեր չձեռնարկել. խնդիրը կառավարության ղեկավարին ներկայացնելու համար նաև գրավոր դիմում նախապատրաստել:

 

Գոհար Մովսիսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ