26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինտելիգենտ մարդը չի կարող ղեկավարել ֆուտբոլային աշխարհը` Հայրապետյանից վախենում են

Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի վերջին մրցելույթներին, որոնցից առաջին հավաքականը զիջել էր Մալթայի համեստ հավաքականին սեփական հարկի տակ, իսկ հաջորդ խաղում հաղթել Դանիայի հզոր հավաքականին:

“Մալթայից կրած պարտության մասին. ինձ թվում է դա հատուկ է մեր ազգին` ծայրահեղական լինելը: Հավաքականը պարզապես արհամարհել է Մալթային, եղել են նաեւ տակտիկանական սխալներ, սակայն գլխավորը թերագնահատումն է: Միշտ էլ հեշտ է հետին թվով խոսել: Մարզիչն ամեն դեպքում իրավունք ունի փորձարկումներ անել, եւ եթե այսպիսի խաղերում դա չկատարի, ապա էլ երբ: Իհարկե, այդ պարտությունը խայտառակություն էր, սակայն Դանիայի հետ մեր խաղը ցույց տվեց, որ մենք ներուժ ունենք”,-ասաց նա:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի վերաբերյալ ֆուտբոլասերների մի մասի պահանջին, մարզական մեկնաբանն ասաց.”Գլոբալ առումով մեր ֆուտբոլի զարգացումը շատ վատ վիճակում է, մեկ-երկու շրջանից թիմով չենք կարող շատ առաջ գնալ: Ես իմ արտահայտությունների մեջ միշտ ազատ եմ եղել, միշտ ասել եմ ճշմարտությունը: Ռուբեն Հայրապետյանն էլ իր բառերի մեջ մեծ ընտրություն չի անում, դրանից օգտվում են լրատվամիջոցները: Հրաժարական պահանջելը հայկական տարբերակ է, այդ դեպքում որեւէ մեկը մեկ ամսից ավել չի աշխատելու:

Նիկոլայ Ղազարյանին ժամանակին հանեցին, քանի որ տեսան` ֆուտբոլի մեջ փող կա: Նրա հաջորդը` Արմեն Սարգսյանը, ավելի խելոք էր եւ այնպես արեց, որ այդ գումարները Հայաստան չգան, եւ Մոնակոյում հաշիվներ բացեց: Այդ ժամանակ անձամբ ես պայքար էի մղում նրա դեմ:

Սուրեն Աբրահամյանի դեմ եւս քայլեր կատարվեցին ակումբների կողմից:

Ռուբեն Հայրապետյանից ես չգիտեմ վախենում են, թե իր անձն է այդպիսին, բայց նրա առավելությունը նա է, որ այդ հայկական “բազառը” չկա: Ես իրեն էլ եմ ասել: Պատերի տակ հատկապես ակումբների ղեկավարները դժգոհում են, օրինակ, թե ինչու իրենց ակումբներից չեն վերցնում ֆուտբոլիստների, եւ միայն “Փյունիկից” են վերցնում, իրենք էլ են աշխատանք տանում եւ ուզում են արդյունք ցույց տալ, բայց բացեիբաց դա չի արվում: Նրա առավելությունը նա է, որ ոչ մի անգամ առաջնության ընթացքը չի խաթարվել:

Ինտելեգենտ մարդը չի կարող ղեկավարել ֆուտբոլային աշխարհը, այն շատ բարդ է, շատերն են միջամտում: Նույնիսկ եթե պարտադրենք, որ Ռուբեն Հայրապետյանը հեռանա, նրա փոխարինողը պետք է լինի ուժեղ անձ”,-ասաց մարզական մեկնաբանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ