26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքացիական նախաձեռնության անդամները դատարան կդիմեն գազի սակագնի օրինականությունը վիճարկելու համար

«Եկեք կանխենք գազի սակագնի բարձրացումը»  նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստվում են գազի սակագնի սահմանման գործընթացը դատական վիճարկման ներկայացնել:Այսօր՝ հունիսի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ  իրենց դիտարկումներով և առաջիկա պլաններով կիսվեցին նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամ՝ «Հասարակական պաշտպանների միության» տնօրեն Արամ Գրիգորյանը իր տեսակետները հիմնավորեց փաստերով. «Որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ին, մենք իրավունք ունենք մեկ շաբաթվա ընթացքում դիմել դատարան, կարծում եմ հուլիսի 8-ին արդեն կդիմենք: Դատարան դիմելու հիմնական պատճառն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշումը կայացրել է ոչ օրինական ճանապարհով՝ հանրային լսումներ չի անցկացրել, չի լսել իր քաղաքացիների կարծիքը» :

Արամ Գրիգորյանը չի վստահում սակայն Հայաստանի դատական համակարգի հետ, բայց որպես ՀՀ քաղաքացի կարծում է որ չի կարելի ձեռքերը ծալած նստել. «Չեմ կարծում, որ հայկական դատական ատյանները սպառելուց հետո դիմենք Եվրոպական դատարան, բայց դա էլ չի բացառվում»,- փաստեց Արամ Գրիգորյանը:

“Ինչքան էլ ասենք, որ այս խնդիրը քաղաքական չի , այն փաստը որ երեկ հրապարակվեց , որ 20 տոկոս կարող ենք զիջել  ”Ռուսգազպրոմ” ընկերությանը, արդեն խնդիրը դարձնում է քաղաքական”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ