27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամանորի թանկացումներն սկսված են. քաղաքացիները չեն էլ զարմանում

Վաճառքի կետերն արդեն անցել են թանկացումների իրենց ավանդական աշխատանքին: Եթե դեռևս երեկ օրինակ՝ բանանի մեկ կիլոգրամը կարելի էր գնել 800 դրամով, ապա այսօր մեր հարցախույզը ցույց տվեց, որ այն արժե 1100 դրամ: Չնայած որ նախապես հայտարարվել էր, որ համապատասխան մարմինները պիտի աչալուրջ լինեն, սակայն թանկացումներն, ինչպես նկատում ենք, անխուսափելի են այս օրերին:

Քաղաքացիները մեզ հետ զրույցում նույնիսկ չզարմացան. «Գիտեինք, որ այդպես էլ լինելու է, դրա համար էլ դեռ մի ամիս առաջ ենք գնել»,-ասաց տիկին Նվարդը: Մեր դիտարկմանը, որ ամեն ինչ հնարավոր չէ նախապես գնել, նա պատասխանեց, թե ավելի լավ է այդպես անել, քան թե կրկնակի գնով գնել:

Նկատենք, որ մսամթերքի շուկայում թանկացում չնկատեցինք, հիմնականում բանջարեղենն ու մրգեղենն են թանկացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ