26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զիջում է միայն Մեսսիին

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, գոլի հեղինակ դարձավ «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում: Սա նրա 50-րդ գոլն է  2016-ի ընթացում:  Այս մասին  տեղեկացնում է ակումբի  թվիթերյան էջը:

Այդ ցուցանիշով 35-ամյա Իբրահիմովիչը զիջում է միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որն այս տարի 51 գոլ է խփել ակումբի եւ հավաքականի կազմում: 50 գոլի հեղինակ դարձել է նաեւ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 6-րդ տարին անընդմեջ հատում է 50 գոլի սահմանագիծը:

Հիշեցնենք, Անգլիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 17 խաղի եւ աչքի ընկել 12 անգամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ