26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանը երկու տաբա՞տ էր հագել.նրա եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկարների վրա սլաքներ էին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ  հունիսի 17-ին շարունակվեց  ԱԻՄ նախագահ  Պարույր Հայրիկյանի  դեմ հունվարի 31-ին կատարված մահափորձի գործով   մեղադրվող   Վարդան Սեդրակյանի, Խաչատուր  Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի  դատավարությունը: Այս փուլում դատարանը հետազոտում է ապացույցները:

 Պետական մեղադրողը հատոր առ հատոր ներկայացնում է գործով եղած բոլոր ապացույցները՝ սկսած զենքի փամփուշտներից մինչեւ վերնաշապիկ: Հետաքրքիր է, որ որպես իրեղեն ապացույց ներկայացված է երկու տաբատ:

ժամը 14.oo

Դատարանին ներկայացվեց “Հայկական ժամանակ” օրաթերթը, որտեղ նախագահի թեկնածուների լուսանկարները կային: Պարույր Հայրիկյանի լուսանկարի վրա սլաքներ եւ օղակներ կային: Թերթը Սեդրակյանի սենյակից է առգրավվել: Վարդան Սեդրակյանը հակադարձեց դատախազին՝նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նկարի վրա էլ կա սլաք: “Հա բայց նույն սլաքները չեն, համ էլ օղակներ չկան”,-պատասխանեց մեղադրողը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ