27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Վարչապետը շատ զգուշավոր է»

«Այն, որ ինչ-որ դրական բաներ եղել են, դա հաստատ է: Բայց թե դրանք քարոզչական հնարքներ են, թե իրականություն, հայտնի չէ: Օրինակ կապված ներդրումների հետ, տեսնում ենք, որ շուկան ավելի բացվել է, սննդի նախկին մոնոպոլիստական վիճակից ոչինչ չկա: Հայտնվել են նոր ներդրողներ, բայց ահասկանալի է, թե դա մեզ օգուտ կտա, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն` ի պատասխան հարցին, թե ինչպես կգնահատի վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության 100 օրը:

Ըստ նրա` ժողովդրի համար այդ ամենը զգալի կլինի շատ ավելի ուշ, քանի որ կարդինալ փոփոխությունների ազդեցությունն այդքան շուտ նկատելի չի լինի: Քաղաքագետը հավելեց, որ հասարակության լայն շերտերը հույսեր են կապում նոր Կառավարության, մասնավորապես վարչապետի հետ. «Վարչապետի անձից սպասելիքները շատ մեծ են, և եթե նա չհաջողի, հիասթափություններն էլ շատ մեծ կլինեն: Չնայած ինքը հասկանում է, որ շատ խոստումներ տալով կարող է լուրջ խնդիրների առաջ կագնել ու խուսափում է խոստումներ տալուց, զգուշավոր է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ