26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվան ու Անկարան ջանք ու եռանդ չեն խնայելու

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ`  և Անկարան, և Մոսկվան ուղղակի ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի թույլ չտան հարաբերությունների սրացում վերջին իրադարձություններին հետո: «Շատ պարզ պատճառով նրանք չեն ցանկանում լարել, սրել իրենց հարաբերությունները կրկին, քանի որ նրանք իրար շատ ավելի պետք են, քան այն հակասությունները, որ կան նրանց միջև»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Մեհրաբյանը:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-4

Ըստ նրա` ապագայում էլ այս երկու երկրներն ամեն ինչ կանեն` իրենց հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակառակ տեսակետն ունի:

Նա վստահ է, որ այս դեպքը կազդի թուրք-ռուսական հարաբերությունների վրա, թեև երկուսն էլ ցույց կտան, թե ոչինչ չի պատահել: «Քանի որ այսօր աշխարհը սպասում է Ամերիկայում Հանրապետականների իշխանության վերադարձին, և ամեն մեկն իր տեղն է ճշտում այս արևի տակ: Սակայն դա Ռուսաստան պետության նկատմամբ անպատվություն է»,-նկատեց նա:timthumb

Քաղաքագետը նշեց, որ այս ամենը կրկնակի, քառակի անգամ ցույց տվեց նաև, որ Թուրքիան եղել և մնում է պանթուրքիզմի և տեռորի հայրենիքը, որովհետև ոչինչ չի բացահայտվում:

Հիշեցնենք, որ 22-ամյա մարդասպանը նախօրեին ներխուժել էր Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ անց էր կացվում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը եւ կրակ բացել այդ պահին ելույթ ունեցող դեսպանի վրա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հանցագործությունն այս կերպ է մեկնաբանել. «Այս հանցագործությունը սադրանք է՝ ուղղված ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելուն։ Եվ Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որը ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները»,- ասել է Պուտինը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը սպանությունը ահաբեկչություն է որակել։

Նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ այս դաժան սպանության նպատակը ռուս-թուրքական հարաբերությունների խաթարումն էր։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ