27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամենակարևոր հարցը

«Դեռ բաց տեղեր մնում են, որ Սեյրան Օհանյանը պիտի պարզաբանի, մասնավորապես  ասի, թե առանցքային հարցերում ինքն ինչ դիրքորոշմամբ է հանդես գալիս, և ըստ այդմ էլ նոր հասարակության լայն զանգվածները կկողմնորոշվեն այս հարցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն` անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը:

Նշենք, որ Ս. Օհանյանը մասնավորապես հայտարարել է. «Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ»:

Ըստ փորձագետի` քանի հստակություն չկա, վաղաժամ է ասել, թե հաջողություն կունենա, թե չէ Սեյրան Օհանյան քաղաքական գործիչը: «Պաշտոնաթողներին, որպես ինչ-որ առումով տուժածներին, ժողովուրդը կարող է սիրել, բայց այնուամենայնիվ սիրել-չսիրելու չափանիշը դեռ բավարար չէ` խոսելու հաջողությունների պոտենցիալի մասին, որն անհրաժեշտ է հաղթահարելու համար խորհրդարանական ընտրությունների բոլոր շեմերը»,-նկատեց նա:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-4

Ռ. Մեհրաբյանի խոսքով` ամենակարևոր հարցն, ի վերջո, այն է, թե Սեյրան Օհանյանը հանդես է գալու որպես իշխանության կուսակցության մաս, թե այնուամենայնիվ, մարտահրավեր է նետելու իշխանությանը:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ Սեյրան Օհանյանը հրապարակում պահանջի նախագահ Սերժ Սարսյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Հազիվ թե, գոնե Սեյրան Օհանյանի անցած ճանապարհը հիմքեր է տալիս` ավելի դրա հակառակը հավանական համարելու, քան այն, ինչ դուք ասացիք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ