29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

3 խնդրանք Ձմեռ պապին Իրինա Հարությունյանից

maxresdefault-7

Ինչպես շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, երգչուհի Իրինա Հարությունյանն էլ ամանորը նշում է աշխատավայրում: «Չեմ բողոքում դրանից, իհարկե, պոզիտիվ ու դրական մթնոլորտ է միշտ լինում ամեն տարի, հուսով եմ, որ այս տարի էլ այդպիսին կլինի»,-Henaran.am-ին պատմեց երգչուհին:

Հունվարի առաջին օրերին էլ բարեկամների տներ հաճախել չի ստացվում, ինչպես ընդունված է հայերիս մոտ. «Չեմ հասցնում բարեկամների տուն հաճախել, ամեն տարի աշխատում եմ չնեղացնել բարեկամներիս, չնայած իրենք ըմբռնումով են մոտենում այդ հարցին, որովհետև հաջորդ օրերը` մինչև հին նոր տարի, էլի զբաղված եմ լինում աշխատավայրում»:

Սակայն մինչև ամանորւ երգչուհուն կարելի է տեսնել խոհանոցում համեղ կերակուրներ պատրաստելիս: «Սիրում եմ ամանորյա սեղանի պատրաստություն տեսնել, սեղան գցել»,-ասաց նա:

Ամանորյա սեղանից Իրինան նախընտրում է ընկուզեղենն ու այլ քաղցրավենիքը:

Ձմեռ պապին Իրինա Հարությունյանը երեք խնդրանք ունի: «Ձմեռ պապից խնդրելու եմ, որ  այս տարի ոչ մի հիվանդ բալիկ չլինի, աղետ ու պատերազմ չլինի, մի քիչ ավելի շատ բարիություն լինի»:

Իրինա Հարությունյանի բալիկներն էլ, ինչպես մյուս երեխաները ձմեռ պապից նորագույն տեխնոլոգիաներ են ակնկալում` հեռախոս, համակարգիչ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ