26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս Կառավարությունը մի լավ բան է արել.Վահագն Խաչատրյանը մանրամասնել է

«Եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային, ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրության շրջանակներում կարող էին անդրադարձ կատարել նաև նախկինում հարստացած պաշտոնյաներին»,-այս մասին այսօր ՀԱԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասել է  ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Սա զուտ քաղաքական ու նախըտրական քայլ է, ոչ ավելին: Ես չգիտեմ, թե հետագայում դա ինչպես կկիրառվի: Փաստացի այդ օրենքի հետադարձ ուժի հարցը փակվեց՝ այն հանգամանքից ելնելով, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց շատ երկրներ, հիմնականում, Արևելյան Եվրոպայի, հենց այդ օրենքի ընդունումը կապում էին նրա հետ, որպեսզի կարողանային նախկինում տեղի ունեցած ապօրինի գործընթացներն ուսումնասիրեին: Այսինքն՝ այդ օրենքը ես համարում եմ կիսատ, դա այս էտապում ժողովրդին ներկայանալու համար է արված ընդամենը»,- ասել է  Վահագն Խաչատրյանը:

 տնտեսագետի խոսքով՝՝ աշխարհում կա նախադեպ, որ այս օրենսդրությունը կարող է կիրառվել նաև նախորդ դեպքերի վրա:

Խաչատրյանը փաստել է, որ կառավարության այս փոփոխությունը քաղաքական քայլ է, ոչ թե տնտեսական: Նրա խոսքով՝ հարկային մարմինների աշխատանքում ոչինչ չի փոխվել, ինքը երեկ է հանդիպել գործարարների հետ, որոնք դրական փոփոխություններ չեն տեսնում:

«Այս կառավարությունը մի լավ բան է արել, լավն այն էր, որ ինքը եկավ ու ասաց, որ տնտեսության վիճակը վատ է, եկավ խոստովանեց, որ այն վիճակագրական տվյալերը, որոնք տարիներ շարունակ ներկայացվում են, իրականությանը չեն համապատասխանում: Բայց սա էլի քաղաքական նկատառումներից ելնելով է: Իրենք հարկավոր էր, որպեսզի ֆիքսեն ցածր բազա, որպեսզի 2017 թվականի երկրորդ կիսամյակից սկսած արդեն իրենք բարձր թվեր ցույց տան»,- եզրափակել է Վահագն Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ