27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեծ պատիվ է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»

Հենրիխ Մխիթարյանը  «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում   անդրադարձել է իր  ֆուտբոլային կուռքին և Պրեմիեր լիգային հարմարվելու ու դրան ասեցացվելու  մասին:

«Միշտ երկրպագել եմ Թիերի Անրիին, երբ նա հխաղում էի «Արսենալ»-ի կազմում: Անրին իմ ամենասիրելի խաղացողներից էր, որովհետև փոքր տարիքում նույնպես հարձակվող էի, այնուհետև դարձա կիսապաշտպան:

Մեծ պատիվ է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:  Միշտ ուրախ եմ լինել մեկնարկային կազմում, փորձում եմ անել լավագույնն այս թիմի համար:

Անգլիական ֆուտբոլը տարբերվում է այլ առաջնություններից: Եթե հանդես ես գալիս Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Իսպանիայում, ապա  պետք է սովորես այդ առաջնություններին: Սկզբում դժվարություններ կային, սակայն ամեն ինչ արեցի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստ դառնալու համար»,- ասել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ