26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոփոխություններ 1000-ական դրամ գանձելու նախագծի համար

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանականները սկսեցին 2-րդ ընթերցմամբ քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ սահմանվում է, որ հատուցման միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանփակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից:

Առաջարկվում է ՀՀ պետական հարկի տեսակ ներառել նաև դրոշմանշային վճարը: Ստեղծված հիմնադրամը շահութահարկ չի տալիս, հատուցման հիմնադրամն ազատվում է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից: Սահմանվում է, որ հատուցման հիմնադրամի կողմից շահառուների անձնական տվյալների հրապարակում չի համարվումա օրենքով սահմանված հրապարակում: Պնախարարի խոսքով՝ նախագծի հաստատման արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի շրջանակներում կապահովի մի քանի օրենքների միասնականությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ