27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դրամը տեմպով արժեզրկվում է. Հայկական Ժամանակ

Մեր ֆինանսական շուկա­յում վերջին օրերին նկատ­վում է դրամի արժեզրկ­ման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում ան­ցած տարիներին ձեւավորված տրամաբանության մեջ: Ըստ այդ տրամաբա­նության’ հիմա դրամը պետք է արժեվորվեր:

Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխար­ժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր: Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը արժեզրկվել է մոտ 1 տոկոսով: Անցած տարիներին, եթե չհաշվենք 2014 թվականի նոյհմբեր-դեկտեմբերյան ցնցումները, այս շրջանում դրամը կամ կայուն էր, կամ նույնիսկ արժեվորվում էր:

Խնդիրն այն է, որ հիմա բնակչությունը ամանորյա գնումներ կատարելու համար պահուստնե­րից հանում է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք է հանգեցներ դրամի արժեվորման: Իսկ դրամի արժեզրկումը նշանակում է, որ շուկայում կա արտարժույթի պակաս: Թե որն է դրա պատճառը, առայժմ դժվար է ասեի քանի որ ԿԲ-ն չի հրապարա­կում շուկայում մասնավորապես իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշնևր:

Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով: Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են ւսյլ «դոլար հավաքողներ»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ