26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ լուր

«Եթե վերցնենք ընդհանուր տոկոսային հարաբերակցությամբ, մարզերում սպորտդահլիճներն ավելի բարվոք վիճակում են, քան Երևանում, սա պարադոքս է, բայց իրականություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը` պատասխանելով մեր հարցին, թե արդյոք 2017-ին մարզերի մարզադահլիճների վիճակի բարելավման ուղղությամբ քայլեր արվելու են:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հանձնարարեց քայլեր ձեռնարկել և մշակույթը, և մասսայական սպորտը զարգացնել ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Սպորտի նախարարն ասաց, Երևանում յոգայի և այլ մարզաձևերի բացօթյա պարապմունքներ են անցկացվում, ներկայումս, իհարկե, դրանք բացօթյա չեն, և 200-300 հոգի ամեն շաբաթ օրը մասնակցում են: «Քանի որ ցրտել է, թեթևատլետիկական դահլիճներ ենք վարձել ու այնտեղ ենք անցկացնում, կայլասկով երեխա էլ կա, 50-ն անց կանայք էլ կան:

Հիմա հետաքրքիրն այն է, որ Աբովյանում, Հրազդանում ու Գյումրիում մարդիկ կան, որ ուզում են մարզել. ու մարդիկ կան, որ ուզում են անվճար մարզվել: Սոցիալ-տնտեսական վիճակն այնպես է, որ չեն կարողանում ֆիթնեսի գնալ, գումար վճարել, իսկ դա անվճար է, ոլորտի բարձրակարգ մարզիչներն են նաև ցանկանում գալ ու մարզել»,-պատմեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ