27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեկտեմբերի 11-ին իրականացվելու է Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը (վիդեո)

Երևանում կանանց միջազգային միավորումը՝ IWAY-ը  դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00 – 19:00-ին, կազմակերպում է իր Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը, որը տեղի կունենա Best Western Congress հյուրանոցում: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին խոսեցին Երևանում կանանց միջազգային միավորման նախագահ Արմինե Սարգսյանը, փոխնախագահ Ալենա Դոյերինգը և քարտուղար Գայանե Այվազյանը:

Արմինե Սարգսյանն ասաց, որ սա հնարավորություն է տալիս ֆինանսական միջոցներ հայթայթել` սահմանամերձ կամ հեռավոր գյուղերում բարեգործական ծրագրերի իրականացման համար: «Բարեգործական տոնավաճառն իրենից ներկայացնում է մեր տարածք, որտեղ տեղադրված են սեղաններ, և այնտեղ Հայաստանում բնակվող տարբեր մասնագետներ ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքը: Դա կարող է լինել խեցեղեն, արծաթեղեն, գյուղմթերք և այլն: Դրանք ներկայացվում են տոնավաճառին, ու դրանք կարելի է գնել: Մեր հասույթը գոյանում է այն գումարից, որը մենք առաջարկում ենք վճարել այն բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ բան են վաճառում տոնավաճին: Մեր հասույթը գոյանում է նաև վիճակահանության տոմսերից: Մենք իրականացնում ենք վիճակահանության խաղարկություն, որի նվերները տրամադրում են մեր բարերաները»,-ներկայացրեց Ա. Սարգսյանը:

Նա հավելեց, որ միշտ լինում է բաղ հայտարարության, որով քաղաքացիները տեղեկանում են, որ նման իրադարձություն է լինելու, ու մասնակիցներն էլ են նման կերպ տեղեկանում:

Ի դեպ, վաճառողները միայն կանայք չեն, տղամարդիկ էլ են: «Այս հարթակը թույլ է տալիս նաև հայ արտադրողին դուրս գալ շուկա ու իրենց արտադրանք իրացնել շուկայում»,-շեշտեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ