26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ընթանում է բնական հունով

Այսօր` հոկտեմբերի 6-ին  տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-Եմ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի, վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 3-րդ եռամսյակի կատարողականի ամփոփումը, ինչպես նաեւ 2012թ. մայիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված “Արեւելյան գործընկերություն. Ճանապարհային քարտեզ 2012-2013թթ.” փաստաթղթով նախանշված միջոցառումների` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

Արթուր  Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ին Երեւանում տեղի է ունեցել Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների 2-րդ փուլը, իսկ առաջիկա երկու ամիսները լի են ՀՀ-ԵՄ համագործակցության նոր զարգացումներով, մասնավորապես առաջիկայում Բրյուսելում տեղի կունենա Հայաստան –Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը եւ ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի հերթական նիստը: “Հայաստանը թեւակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ եւ 2012-2013թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները պետք է սահմանված ժամկետում եւ ամբողջությամբ իրականացվեն: Ավարտական փուլում են նաեւ ԵՄ-ի հետ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները”,- նշեց Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը կստորագրվի:

Խոսելով 2012թ. մայիսի 15-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված “Արեւելյան գործընկերություն. Ճանապարհային քարտեզ 2012-2013թթ.” փաստաթղթով նախանշված միջոցառումների մասին` Ազգային անվտանգության խորհրդի Քարտուղարը նշեց. “Ճանապարհային քարտեզը կենտրոնանում է համատեղ համաձայնեցված հիմնական նպատակների վրա` քաղաքական համագործակցություն եւ տնտեսական ինտեգրում, անվտանգ ու արդյունավետ կառավարվող միջավայրում քաղաքացիների շարժունակության ընդլայնում եւ ոլորտային կայուն համագործակցություն: Փաստաթղթում ներկայացված պարտավորությունները հիմնականում իրականացվում են ՀՀ գերատեսչությունների կողմից եւ ունեն բնականոն զարգացումներ”:

Նիստի ամփոփիչ հատվածում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես եկան իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ