26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ նորի՞ց

«Դա իր սահմանադրական իրավունքն է, ցանկացած քաղաքական ուժ, գործիչ, անձ կարող է օգտվել իր սահմանադրական իրավունքից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձից:

Հարցին, թե պատրաստ են համագործակցել Գ. Ծառուկյանի հետ, նա պատասխանեց. «Մենք մեր հայտարարության մեջ նշել ենք այն սկզբունքները, որոնց հիմա վրա պատրաստ ենք համագործակցել: Մենք կհամագործակցենք այն քաղաքական ուժերի հետ, ովքեր Սահմանադրութան ճանապարհով ընտրությունների միջոցով նպատակ են դրել հասնել իշխանափոխության, նման ուժերի հետ պատրաստ ենք քննարկել համագործակցության սկզբունքները»:

Հարցին, թե նորից նույն ճանապարհով կգնան, Լ. Զուրաբյանն արձագանքեց, որ պետք չէ խոսել նորից նույն գետը մտնելու մասին. «Մենք կլիշեների, կարծրատիպերի գերի չենք ու երբեք չենք եղել»,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ