27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Դա բացառապես բարգավաճական come back է». ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկություն չունի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, նա նաև տեղեկություն չունի, որ Գագիկ Ծառուկյանն իշխանության հետ համաձայնությամբ է վերադառնում քաղաքականություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը՝ միգուցե մեր որոշումների, իր գործընկերների հետ քննարկումների արդյունքում, բայց դա եղել է իր որոշումը»,-նկատեց նա:

Վերջինս շեշտեց, որ հորդորներն՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, եղել են երևույթների նկատմամբ, և այդ հորդորները ուժի մեջ են: «Մենք ուզում ենք, որ մեր երազած Հայաստանում քաղաքական պայքարը պետք է լինի քաղաքական կոռեկտության, համերաշխության, երբեմն սուր քննադատության, բայց ոչ երբեք անձնական վիրավորանքերի ճանապարհով»,-հավելեց նա:

Հարցին, թե համաձայն է դիտարկումների հետ, որ իշխանությունը նորից խաղի մեջ է մտցնում Գագիկ Ծառուկյանին կեղծ ընդդիմություն խաղալու համար, և սա իշխանական խաղ է, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ՝ սա խաղ է, թե չէ, իշխանական խաղ է, թե չէ, ես չգիտեմ այդ վերադարձի come back-ի մանրամասները, դա բացառապես բարգավաճական come back է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ