27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հայկական վերածնունդը» Վանաձորում լծվել է ձայն հավաքելու գործին

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարխես թե, արդեն սկսել է խորհրդարանական ընտրությունների համար խոստումներ տալու և նման կերպ ձայներ հավաքելու գործընթացը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խոստումների շեշտը դրված  է ավանդների վրա: Բանն այն է, որ վանաձորցիներին ասել են, թե եթե ընտրություններին իրենց ընտրեն, ապա իրենք հետ կվերադարձնեն անձնագիրը: Տարբեր թաղամասերում էլ սկսել են ցուցակագրել քաղաքացիներին, պահանջում են ներկայացնել անձնագրի պատճեն, բանկային գրքույկ:

Henaran.am-ի թղթակիցը Վանաձորում ականատես եղավ, թե ինչպես են քաղաքացիները միմյանց պատմում, որ շուտով իրենց ավանդները վերադարձվելու են: Մեզ պատմեցին վերոնշյալը, որ խոստումները տրված են: Մեր դիտարկմանը, թե արդյոք վստահ են, որ հերթական նախընտրական խոստումը չէ, քաղաքացիներից արձագանքեցին այսպես. «Կարողա վերադարձնում են էլի մեր փողերը, ով ուզում ա եղնի, Արթուրն եղնի, էն մեկելը, մեր ավանդները տան, էլի փող ա, կապրենք…»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ