27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարեկան գրեթե 2000 ահազանգ է լինում ընտանեկան բռնության վերաբերյալ /վիդեո/

Այսօր «Հենարան» ակումբում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ  ասուլիսի ընթացքում  փաստաբան Դավիթ Վարդանյանն ասաց՝   ՀՀ-ում բազմաթիվ ՀԿ-ներ կան, որոնք զբաղվում են կանանց եւ երեխաների բռնության հարցերով: Տարեկան գրեթե 2000 ահազանգ է լինում ընտանեկան բռնության եւ կանանց 7-8 մահվան դեպք է լինում տարեկան: Իսկ ոստիկանության տվյալներով՝ ահազանգերի թիվը 500 է, մահվան թիվը՝ 10:
Սա նշանակում է, որ իրականում զանգերը շատ քիչ են կատարվում, 500 զանգի համեմատ 10 մահվան դեպքը շատ է: Մանկական հոգեբան Տաթեւիկ Աբրահամյանի խոսքերով՝ կան դեպքեր, երբ ընտանիքում լինում են ոչ բարենպաստ պայմաններ, երեխաները ենթարկվում են տարբեր տիպի բռնությունների: Ասում են՝ հնարավոր չէ՞ ընտանիքում իրականացնել երեխաների հոգեբանական աջակցությունը: Դա կախված է նրանից, թե ընտանիքում ինչ իրավիճակ է այդ պահին:Կան դեպքեր, երբ երեխայի՝ ընտանիքում մնալը կարող է բացասաբար ազդել երեխայի զարգացման վրա:  «Այն ընտանիքում, որտեղ կա բռնություն, երեխան կարող է տագնապի, վախի զգացողություն ունենալ, շփման հետ կապված դժվարություններ ունենալ», – նշեց հոգեբանը: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ