27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարկտահարված բերքը մթերողները կընդունեն

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ կարկտահարված բերքի մասով գյուղացիները կարող են հանգիստ լինել:

“Մթերող ընկերությունները կընդունեն կարկտահարված բերքը: Վճարումների հետ կապված նշեմ, որ մինչեւ հունվար ամիս, միգուցե ավելի վաղ, կմարվեն գյուղացիների բոլոր պարտքերը: Անհատական աշխատանք ենք տանում մթերողներ ընկերությունների հետ, որոնց վարկեր կտրամադրվեն արտոնյալ պայմաններով”,-ասաց նա:

Ռ. Մակարյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում մթերող հիմնական գործարանները աշխատել են, իսկ այս տարի արդեն մի քանի օրից կսկսվի ծիրանի մթերումը:

Նա հավելեց, որ հրդեհից տուժած “Սպայկա” ընկերությունը 10 օրից կսկսի բանջարեղենի եւ մրգերի արտահանումը, իսկ արտահանման վերաբերյալ սպասվում է, որ ընդհանուր ծավալները կկրնապատկվեն նախորդ տարվա համեմատ:

Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ, որ քննարկման փուլում է Երեւանում գյուղացիական ապրանքների տոնավաճառների կազմակերպման հարցը:

“Մաշտոցի պողոտայում եւ Կասյանի փողոցի հարակից հրապարակում նախորդ տարվա պես կգործեն տոնավաճառներ, իսկ երրորդի վերաբերյալ դեռ ընթանում են քննարկումներ”,-մասնավորապես նշեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ