26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի դիրքորոշումը

՛՛Հետքը” Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին խնդրել էր հայտնել նախագահի  դիրքորոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Միաժամանակ լրատվամիջոցը խնդրել էր տեղեկացնել, թե իրավական ինչ հիմնավորմամբ է բավարարվել մարզպետի՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դիմումը: Հիշեցնենք, Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ մինչեւ նախաքննության ավարտը վայր է դնում մարզպետի լիազորությունները:

“Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին: Այսօր էլ ՀՀ նախագահը վստահ է, որ տեղի ունեցած դեպքով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը եւ բազմակողմանիությունը, իսկ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա կարծում եմ՝ պետք է դիմեք իրավասու մարմնին”,- ասել է Արման Սաղաթելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ