27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու է ՄԻՊ-ը 65 միլիոն խնդրում /վիդեո/

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից` իր անկախությունը պաշտպանելու համար, և բացառապես օգտվում է ՀՀ կառավարության հատկացրած միջոցներից: Այս մասին այսօր Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյաը:

”Մենք պետք է անկախ լինենք այլ պետությունների դեսպանություններից, միջազգային կազմակերպություններից: Եղել են որոշակի սահմանափակումներ վարչական և տեխնիկական բնույթի, որոնք որոշակիորեն ազդել են մեր գործունեության վրա”,-ասաց նա: 

ՄԻՊ-ը նաև հայտնեց, որ դիմել են կառավարություն 2014 թվականին իրենց բյուջեն 65 միլիոնով ավելացնելու համար: Նկատենք, որ 2012-ին էլ Անդերասյանը դիմել էր ՄԻՊ-ի բյուջեն 10 միլիոնով ավելացնելու համար, սակայն կառավարությունը մերժել էր նրան: Հարցին, թե ինչ կանի, եթե այս անգամ էլ մերժում ստանա, Անդրեսյանը կատակով ասաց, որ շանտաժ չի անի, սակայն ստիպված կլինի փակել ՄԻՊ վեց գրասենյակներ:

Henaran.am-ը Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց, թե արդյոք այդ գումարի հատկացման դեպքում մարդու իրավունքների ոլորտում հիմնական խնդիրները կլուծվեն:

Նրա պատասխանը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ