26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս մաքրամաքուր գաղափարը վերկուսակցական է. Շարմազանով (վիդեո)

«Հարցը, որ քննարկում ենք, անչափ կարևոր է ՀՀ-ի, Արցախի հանրապետության և ամբողջ հայ ազգի համար»,-այսօր Ազգային ժողովում «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ որպեսզի ունենանք ամբողջական պատկեր այս հարցի քննարկման համար, պիտի մի քանի հարցեր հնչեցվեն: «Արցախի ու ՀՀ-ի համար անվտանգության խնդիրները շարունակո՞ւմ են մնալ առաջնային, պատասխան՝ այո: Անկախ տնտեսական, սոցիալական, ժողովրդավարական զարգացման տենդենցներից, մեր հայրենիքի կարևորագույն խնդիրը մնում է ազգային անվտանգությունը»,-նկատեց նա:

Վերջինս հիշեցրեց՝ այս ճանապարհը մենք չենք ընտրել, մեզ պարտադրվել է, ուստի մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ անվտանգության համակարգի ապահովման համար: «Առանց ուժեղ անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ոչ տնտեսության զարգացումից, ոչ ժողովրդավարությունից»:

2-րդ հարցը, նրա խոսքով, այն  է, թե արդյոք ազգային տուրքի գաղափարը բարոյական ու քրիստոնեկան է, թե ոչ. «Իմ խորին համոզմամբ դա քրիստոնեական է ու խորը բարոյական: Եկել է ժամանակը, որ գիտակցենք, որ ոչ թե հայրենիքը կամ պետությունը մեզ համար պիտի ինչ-որ բան անի, այլ մտավորական, թե պատգամավոր, շինական, թե արհեստավոր պիտի մտածի, թե ինչ կարող ենք մենք տալ մեր հայրենիքին:

Արդյոք ազգային տուրքի գաղափարը ճիշտ է, իհարկե, ճիշտ է: Ես կարծում եմ, որ ոչ միայն ՀՀ-ի քաղաքացիները, այլև ապագայում այս հիմնադրամի գաղափարին պիտի ներգրավվեն մեր հայրենակիցները սփյուռքից»,-շեշտեց ՀՀԿ պատգամավորը:

3-րդ հարցն, ըստ նրա, այն է, թե կան չարաշահումներ մեր երկրում, թե ոչ, պատասխանն էլ է հայտնի՝ իհարկե, կան:  «Բայց չի կարելի այս մաքրամաքուր գաղափարը խառնել կոռուպցիայի հետ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայ ընտանիքը իր վերջին հացն էլ, դրա գումարն էլ կտա զինվորին՝ անկախ ու հզոր բանակի համար:

«Պետք չի այստեղ, ցավներդ տանեմ, կներեք, որ այդպես եմ ասում, իրար մեղադրենք ամեն ինչի համար: Ադրբեջանի համար մենք ոչ ընդդիմություն ենք, ոչ իշխանություն, մենք Հայաստանի հանրապետություն ենք, և ես խնդրում եմ, որ մենք բոլորս գանք ու դրական քվեարկենք այս բարոյական, քրիստոնեական նախաձեռնությանը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ