27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Պետք չէ դա խառնել այս լուսավոր գաղափարի հետ»

«Միանշանակ, դրական եմ վերաբերվում այս գաղափարին: Զարմանում եմ՝ ինչու են այս գաղափարն այդքան քննարկում: Անշուշտ, հասկանում եմ այն մտահոգությունը, որ որոշ մարդիկ ասում են՝ ինչու է հավասարության նշան դրվում բոլորի միջև: Բայց բոլորս պիտի հասկանանք՝ այդ հավասարության նշանը վերաբերում է մինիմալին, իսկ մաքսիմալի մասին խոսելով պետք է նշենք՝ եթե մեկը կունենա հնարավորություն, ու կկարողանա բանակին տալ տասը հազար կամ հարյուր հազար դրամ, շատ ավելի լավ: Դրանից կշահի միայն մեր բանակը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացած   «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծին, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին  (նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն):

«Պետք է ասել, որ այս գաղափարը նորություն չէ: Մարդիկ կոռուպցիայից են խոսում: Ո՞վ է ասել, որ չկան նման բաներ, այո՛ կան, բայց դա պետք չէ բերել ու խառնել այս լուսավոր գաղափարի հետ», – ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ