27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած սպանության մասին

Երեւանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ -ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու  դի՝ գլխի եւ որովայնի շրջաններում հրազենային վնասվածքներով: Ըստ ահազանգի՝ բուժօգնության են տեղափոխվել նաեւ Երեւան քաղաքի 2 բնակիչներ՝ Մ.Մուշեղյանը՝ որովայնի շրջանի հրազենային վնասվածքով, եւ Ա. Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, աշխատանքային վարկածներ, եւ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած անձի ինքնությունը, որը Երեւանի բնակիչ է՝ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը։ Տվյալներ են ձեռք բերվել հնարավոր դեպքի վայրի վերաբերյալ, որը հանդիսանում է  Շիրակի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գտնվող սրահը, որտեղ կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի եւ այլ հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ։

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Մ.Մուշեղյանն առանց գիտակցության գալու մահացել է, իսկ Ա. Պետրոսյանն ի վիճակի չէ ցուցմունք տալ: «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ից առգրավվել են տուժողների հագուստները, վերցվել փորձանմուշներ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ