26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին եւ ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին եւ Բեռնար Սոժեին:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:

Զրույցի մասնակիցները քննարկել են նաեւ Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի գործունեության հեռանկարները՝ նշելով նրա ստեղծման կարեւորությունը՝ երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման առումով:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ