26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օլիգարխներին բանտ տանելով չի…ոչ Րաֆֆին, ոչ էլ Ծառուկյանը

՛՛Համարենք՝ ընտրությոններն ավարտվեցին, քանի որ Հայաստանում քաղաքական ընտրություններ չեն կայանում, այդ պատճառով եմ ասում՝ ընտրություններ: Իշխանությունը պահեց իր իշխանությունն ընտրությունների անվան տակ, ու իրավիճակն ավելի փակուղում դրեց, նա չի կարողանում իրավիճակը զսպել ռեալ կյանքում, գնալով իրավիճակն ավելի է վատանում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական վատ վիճակը, տնտեսության անկումը, հասարակության կյանքի օրեցօր վատթարացումը, ղարաբաղյան հիմնախնդիրը, որ եղել են, հիմա էլ կան ու ընտրություններից հետո էլ լուծում չստացան: Ըստ Կարապետյանի՝ դա նախ և առաջ այն պատճառով է, որ ընտրությունները չկայացան ժողովրդավարական ու ազատ, իսկ իշխանության միակ խնդիրը վերարտադրվելն է:

Կարապետյանը հույս չունի, որ իշխանություններն ավելի լավ կաշխատեն: ՛՛Ընդդիմադիրները կարծում են, որ բոլոր օլիգարխներին բանտ տանենք, չինովնիկներին էլ ու նրանց ձեռքից ամեն ինչ վերցնենք, և այդ ամեն ինչը դնենք Հայաստանի տնտեսության մեջ, լավ կլինի: Վստահեցնում եմ՝ Հայաստանը նորմալ զարգացման ուղի էլի չի կարող ունենալ, քանի որ վիճակը շատ ծանր է, ինքը շատ աղքատ երկիր է դարձել: Այստեղ այլ լուծումներ են պետք գտնել, այլ ծրագրեր պետք է կարողանան առաջարկվել՛՛,-կարծում է նա: 

Հարցին, թե այս դեպքում ինչ պիտի անի ընդդիմությունը, Կարապետյանը պատասխանեց.

՛՛Ընդդիմությունը քաղաքականությամբ զբաղվելու խնդիր չունի Հայաստանում, նրան մնում է կամ ընդհանրապես դուրս գալ քաղաքականությունից ու թողնել, որ այս ամենը փլվի, որը վատ հետևանքներ է ունենալու, կամ պիտի պատրաստի հասարակության այն ալիքը, որից իշխանությունը միշտ վախենալով է քայլերի գնում՛՛:

Արմ Կարապետյանը վստահ է, որ Հայաստանում սոցիալական բունտ է լինելու, և ընդդիմությունն էլ պետք է կարողանա հասարակության հետ այնպես աշխատել, որ պատրաստ լինի ճնշել այդ բունտն ու այնպես անի, որ դա արդյունքներ ունենա: 

Իսկ արդյոք մեր ներկայիս ոչ իշխանական ուժերի մեջ կան նման մարդիկ, ովքեր կարող են ղեկավարել հասարակությանն ու նրան մղել հեղափոխության, ըստ Արամ Կարապետյանի կան, նրանք կոնկրետ անձինք են, ոչ թե քաղաքական ուժեր:

Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին նա հեղափոխական գործիչ չի համարում: ՛՛Ես Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շատ լավ մարդկային փոխհարաբերություններ ունեմ, բայց նրան անհատապես հեղափոխական չեմ համարում, և կարծում եմ՝ ինքն էլ իրեն հողափոխական չի համարում: Այ, Արմեն Մարտիրոսյանը կարող է հեղափոխական լինել՛՛,-շեշտեց ՆԺԿ ղեկավարը:

Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է լինել այդպիսի գործիչ. ՛՛Գագիկ Ծառուկյանն ինքն է հայտարարել, որ քաղաքական գործիչ չէ: Սպասել, որ նա կանի քաղաքական գործընթացներ, ճիշտ չէ, ինչն ի սկզբանե պարզ էր ինձ համար՛՛: 

Կարապետյանինց նաև հետաքրքրվեցինք, թե տեղեկություններ ունի, թե առաջիկայում ինչ լուրջ սրացումներ են սպասվում մեր երկրում: Նա ասաց, որ իր կարծիքով՝ տնտեսական անկման շարունակություն է սպասվում, աղքատության աճ, իսկ արտաքին դաշտում Հայաստանը բոլոր խաղերին վերջ է տալու: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ