27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առողջապահության նախարարության բյուջեն 3 տոկոսով կրճատվել է

2017 թ.  պետբյուջեի նախագծով նախատեսված  առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 85,772.9 մլն դրամ: Ծախսերը նվազել են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 2,668.9 մլն դրամով կամ 3.0 տոկոսով:

Այս մասին ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, ինչը քիչ անց իր ելույթում հաստատեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Հանրային առողջապահական ծառայություններ» խմբի գծով նախատեսվում է 5,142.7 մլն դրամ 2016 թ. 5,605.5 մլն դրամի դիմաց կամ 462.8 մլն դրամով պակաս: Պակասեցման 75.6 տոկոսը պայմանավորված է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ» ծրագրի գծով ծախսերի նվազմամբ:

«Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագիրը՝ 1,765.3 մլն դրամ՝ 2016 թ.1,867.6 մլն դրամի դիմաց: 2017 թվականին հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում նախատեսվում է տասնյոթ ծրագրերի իրականացում, որոնցից են՝ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրը՝ 6,188.9 մլն դրամ՝ 2016 թ. 6,205.6 մլն դրամի դիմաց: «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրը՝ 1,848.6 մլն դրամ` 2016 թ. 1,910.0 մլն դրամի դիմաց: Նշյալ ծրագրի 56.4 մլն դրամը տեղափոխվել է «Դեղագործական ապրանքներ» դաս: «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրը՝ 2,195.3 մլն դրամ՝ 2016 թ. 2,201.2 մլն դրամի դիմաց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ