26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե իմ խնդիրը լուծում չստանա ավելի ծայրահեղ քայլի կդիմեմ. Արմենը նորից կարել է բերանը /վիդեո/

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը ով ի նշան բողոքի Կառավարության մոտ երկու անգամ կարել էր բերանը, այսօր ` նոյեմբերի 3-ին նորից դիմել է նույն քայլին:

Հիշեցնենք, որ Արմեն Երանոսյանին Կիևյան կամրջի մոտից ոստիկանները տարել էին հոգեբուժարան և իր կամքին հակառակ այնտեղ էին պահել մի քանի օր: Հոգեբուժարանից նրան հանել են Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները: Այդ օրվանից սկսած՝ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են Երանոսյանի հետ:

Նշենք նաև, որ Երանոսյանը  Կառավարության վերջին նիստի օրը նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ վերականգնեն իր աշխատանքը: Արմեն Երանոսյանն աշխատել է Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ, իսկ այս տարվա հուլիսի մեկին իրեն ազատել են աշխատանքից:

«Եթե իմ խնդիրը լուծում չստանա ավելի ծայրահեղ քայլի կդիմեմ: Ես պատրաստ եմ ամեն բանի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Երանոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ