26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի առաջադրվի. Ժողովուրդ

Արդեն երկու ամիս է Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: Թերթի տեղեկություններով նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն Է` Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավար­ման խորհրդի անդամ է: Համապատասխանո՞ւմ է, արդյոք, Լ. Սարգսյանը սահմանված չափանիշներին, հայտ­նի չէ:

Այդուհանդերձ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից թերթի հարցին ի պատասխան հայտնեցին, որ տնօրենի նշանակման հետ կապված մրցութային գործընթացը դեռեւս չի մեկնարկել: Իսկ ինքը` Լետն Սարգսյանը, վստահեցրեց, որ մրցույթը հայտարարելու դեպքում ինքը չի պատ­րաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ