26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պահանջում են չեղյալ համարել “Մանկական Եվրատեսիլի” ընտրությունը

Սեպտեմբերի 30-ին կայացավ “Մանկական Եվրատեսիլ 2012” միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը:

ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր “Sweetie baby” երգով:

Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքում երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս §աննշան¦ հարցին կանդրադառնանք ավելի ուշ:

Կատարենք մի փոսքրիկ էքսկուրս Մանկական Եվրատեսիլյան պատմության էջերով:

Մանկական Եվրատեսիլ 2009` Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը և իր փայլուն ելույթով բերեց Հայաստանին 2-րդ պատվավոր տեղը: Սակայն արդյոք ուներ Լուարան հայաստանյան նախընտրականին մասնակցելու, առավել ևս Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք: Ըստ Եվրատեսիլյան կանոնի մասնակիցը պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի կամ հայտը ներկայացնելու պահին պետք է անընդմեջ ապրած լինի տվյալ երկրում առնվազն 2 և կես տարի, իսկ Լուարա Հայրապետյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ապրում էր Աստրախան քաղաքում, ավելին, 2008-ին մասնակցել և հաղթել էր “Слօвянский Базар” միջազգային մրցույթում, հանդես գալով ՌԴ-ի դրոշի տակ:

Մանկական Եվրատեսիլ 2010` Վլադիմիր Արզումանյանը, ով կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր և բնակվում է ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում, պատվով ներկայացավ մրցույթում և հաղթանակ բերեց Հայաստանին: Սակայն, նախընտրականի մասնակիցներից մեկը կիսաեզրափակիչ փուլում հանդես եկավ §+¦ ֆոնոգրամմայով` խախտելով Եվրատեսիլյան օրենքը ու, չնայած այդ կոպիտ խախտմանը, շարունակեց պայքարը եզրափակչում և անգամ զբաղեցրեց առաջատար դիրք:

Հանրային Հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանին մատնանշվեց այս փաստը և պահանջ ներկայացվեց որակազրկել տվյալ խումբը և հանել մրցույթից, որի արդյունքում մասնակիցների դիրքերի լուրջ փոփոխություն էր տեղի ունենալու. 4 մասնակից հավաքում էին հավասար միավորներ և Վլադիմիր Արզումանյանի փոխարեն, Հայաստանը կներկայացներ ոչ պակաս տաղանդավոր երգչուհի Լիդուշիկը:

Ալեքսան Հարությունյանը խնդրեց լռել այդ մասին, պատճառաբանելով այն, որ Եվրոպան չի հանդուրժի նման օրինազանցություն և կորակազրկի Հայաստանը, կմերժի մասնակցությունը Եվրատեսիլում առհասարակ և կենթարկի տուգանքի: Ուստի երկրի շահը դարձավ ԳԵՐԱԿԱ և բողոքող կողմը լռեց:

Մանկական Եվրատեսիլ 2011` Այդ տարի Եվրատեսիլի նախընտրական փուլի պրոդյուսեր հանդիսացավ Շարմ ընկերության հիմնադիրներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որի ընկեր` Արթուր Ասատրյանը (Գ. Նազարյանի հիմնած §Ինգա և  Անուշ Արշակյաններ¦ նախագիծի պրոդյուսեր) ներկայացնում էր Դալիթա երգչուհուն, նրա դուստր` Էմմա Ասատրյանն էր երգի հեղինակը, Գրիգոր Նազարյանի կինը` Լիլիթ Մարգարյանը, կարեց շոուի հագուստները:

Եվ վերջապես` Շարմ ընկերության տնօրեն` Կարեն Կազարյանը և Շարմ ՈՒՀԱ-ի (КВН) թիմի անդամ` Ռուբեն Թումանյանը ներկայացնում էին §անաչառ¦ ժյուրին: Գրիգոր Նազարյանի §անկողմնակալ¦ մոտեցումը իրեն զգացնել էր տալիս մրցույթի ողջ ընթացքում, ինչի արդյունքում Դալիթան իր §շատ լավ մտածված¦ շոուի շնորհիվ հաղթեց և ներկայացրեց Հայաստանը:

Մանկական Եվրատեսիլ 2012` Հանրային Հեռուստաընկերությունը գերազանցեց ինքն իրեն: Այս տարի խախտումները սկսվեցին արդեն իսկ հայտերն ուսումնասիրելու պահից, փոխարենը մանրամասն ուսումնասիրվեր մասնակիցների եվրատեսիլյան կանոններին համապատասխանությունը, ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ խումբը իր վրա էր վերցրել ժյուրիի պարտականություն և լավ ու վատ երգերի ու երգիչների ընտրություն էր կատարում:

Դրա հետևանքով նախընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին մի շարք տաղանդավոր երեխաներ և խմբեր: Ոտնահարվեցին երեխաների իրավունքները: Սակայն, բողոքների ու հետևողական պայքարի արդյունքում մի քանիսը ի վերջո ընդգրկվեցին արդեն իսկ հայտարարված վերջնական ցուցակում: Անդրադառնանք 19:30-ի փոխարեն 19:00-ին ուղիղ երերով հեռարձակվող միջոցառման սկսվելու փաստին:

Եվրատեսիլյան կանոնին համապատասխան երգի տևողությունը պետք է լինի 2 րոպե 30-45 վայրկյան, գումարած 30-45 վայրկյան ելույթների հայտարարում, ուստի  յուրաքանչյուր ելույթի համար անհրաժեշտ ժամանակն է մոտ  4 րոպե: Միջոցառման հայտարարված և փաստացի հեռարձակման ժամանակային տարբերությունն էր 30 րոպե:

30 րոպե բաժանած 4 րոպե յուրաքանչյուր ելույթի համար հավասար է 7-8 մասնակից  զրկվեց հեռուստադիտողի գնահատականից, որ իրականացվում է կարճ հաղորդագրությունների միջոցով (քվեարկությունը սկսվում է անմիջապես առաջին ելույթից): Ըստ Եվրատեսիլյան կանոնների, կարճ հաղորդագրություններով հավաքած միավորնեը, ժյուրիի հավասար գնահատականի դեպքում, ունեն առավելություն:

Այս տարի Բելգիայում կայացած նախընտրականի կիսաեզրափակչի արդյունքները համարվել են չեղյալ՝ հեռարձակումը ընդամենը 15 րոպե շուտ սկսելու պատճառով, և քաղաքացիներին փոխհատուցվել են կարճ հաղորդագրությունների վրա ծախսված գումարները: Եվ  ի վերջո հաղթող խմբի անդամներից մեկի տարիքի անհամապատասխանություն:

Եվրատեսիլյան խիստ կանոն` մասնակցի տարիքը պետք է լինի 10-15, մինչդեռ խմբի անդամ` Միքայել Վարոսյանը 9 տարեկան է: Այլ մասնակիցների ղեկավարներից ոմանք անդրադարձել էին այս փաստին դեռ մրցույթից առաջ, սակայն իրենց կազմկոմիտեից հավաստիացրել էին, որ ամեն բան նորմալ է:

Այս  պահին Հ1-ը հայտարարել է իր վերջին խոսքը, որով կատարել է իր հերթական սխալը:

Հայտարարել, որ խումբը ի սկզբանե բաղկացած է եղել 4 հոգուց, այն դեպքում, երբ խումբը մինչև Եվրատեսիլը չի ունեցել ոչ մի հրատարակած երգ, տեսահոլովակ և առհասարակ ոչ մի գործունեություն, ավելին, համացանցում զետեղված բոլոր լուսանկարներում, տեսահոլովակում, հարցազրույցների ժամանակ, փորձերին և ի վերջո վիճակահանության ժամանակ, երբ արգելվել էր շոուի մասնակիցներին ներկա գտնվելը,  Compass band-ը ներկայացավ 5 հոգանոց կազմով, ոչ այլ ինչ է, քան բացահայտ ՍՈՒՏ:

Իսկ երեխային, ով խմբի հաղթանակի գրավականն էր, անվանել ընդամենը շոու, համարում ենք առնվազն անբարոյականություն:

Կարծում ենք, որ Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին ներկայացվել է, որ Compass band-ից բացի նախընտրականին ուրիշ արժանի ելույթ չի եղել, որի պատճառով էլ ղեկավարը որոշել է աչք փակել մեկ §փոքրիկ¦ խախտման վրա: Իսկ ի՞նչ կասի նա, երբ իմանա Հայաստանի կողմից եվրատեսիլյան կանոնների բազմաթիվ խախտումների մասին:

Թերևս այս անգամ էլ Պետության շահերը ընդունենք ԳԵՐԱԿԱ և, Հայաստանի հեղինակությունը չվտանգելու գերնպատակով առաջնորդվելով, չհանենք մեր կեղտոտ լվացքը ի տես միջազգային հանրության:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ հրատապ կերպով չեղյալ համարել ընտրության արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ պատժել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության  ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա:

ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՆԻ ԽԻՍՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ:

Հարգանքով,

“Տաղանդավոր Սերունդ” մանկապատանեկան,

երիտասարդական ՀԿ-ի նախագահ

Միքայել Մարգարյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ