26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հենրիխ Մխիթարյանը պետք է աշխատի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի լիգայի երրորդ մրցափուլում թուրքական «Ֆեներբահչեի» հետ վստահ հաղթանակից հետո անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքից հետո չի հայտավորում անգլիական ակումբի կազմում:

«Իրավիճակը հետեւյալն է. հիմա մենք խաղում են Լինգարդի, Մատայի ու Մարտիալի հետ: Ես Էյնշտեյնը չեմ եւ չգիտեմ այնպիսի տակտիկական սխեմա, որում 4 վինգերներ կխաղան միաժամանակ:

Հենրիխ Մխիթարյանը պետք է աշխատի, որպեսզի լավ մարզավիճակում լինի՝ բարձր մակարդակով խաղալու համար: Այժմ նրան փոխարինողների կազմում 15-20 րոպե խաղալու հնարավորություն տալն ավելի լավ է նրա համար, որպեսզի աշխատի եւ սպասի իր շանսին: Դա կլինի շատ շուտով»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: «Ֆեներբահչեի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսում պորտուգալացի մասնագետը նշել էր, որ Հայաստանի հավաքականի ավագը լիովին վերակագնվել է վնասվածքից եւ մարզվում է առանց սահմանափակումների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ