27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բուռն կրքեր ու գոռգոռոցներ Վանաձորում. ոչ մի կերպ չի սկսվում քվեարկությունը (վիդեո)

Վանաձորի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի թեկնածուի քվեարկությունը պիտի սկսվեր ժամը 13:00-ին: Քվեարկության սկզիբը ուշանում էր, քանի որ նախապես հայտարարվել էր, թե յուրաքանչյուր կուսակցությունից 3-ական անդամ պիտի լինի, ինչպես նաև ավագանու անդամներն ու լրագրողները, սակայն ներկաների թիվը ակնհայտորեն ավելի էր:

Ավագանու անդամները բոյկոտեցին, թե չեն սկսելու նիստը, մինչև դալիճում չմնան նրանք, ովքեր կարող են լինել: «Մի ավագանի ես եմ, մեկը դու, հանեք»,-նետեց ավագանիներից մեկը բոյկոտողներին:

Ապա բուռն վեճ սկսվեց, քանի որ ԱԺ «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ավագանու անդամները հեռախոսով կարող են մոտենալ ու օրենքով արգելված չէ հեռախոս ունենալը քվեարկության ժամանակ: Այս հայտարարությունից հետո բոլորը սկսեցին գոռալ՝ մեկը մյուսին կոչ անելով հանդարտվել:

«Կոկորդ մի պատռիր»,-կոչ արեց Բիշարյանը՝ ավագանու ՀՀԿ-ական անդամներից մեկին: Վերջիններս էլ հայտարարեցին, որ սա Ազգային ժողովի նիստ չէ, որ պատգամավորները եկել են այստեղ ու խանգարում են:

Այս պահին քննարկվում է, թե արդյոք քվեարկությունը պիտի հետաձգվի, թե ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ