26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. “Դոկտոր Մահը” մահանում է /ֆոտո/

Գերմանացի 67-ամյա Գյունթեր Հագեն գիտնականի ամբողջ կյանքն ընթացել է մահվան շուրջ: Գյունթեր Հագենը համաշխարհային ճանաչում ստացավ դիակները զմռսելու շնորհիվ:  Նրա “Մարմինների աշխարհ” ցուցահանդեսները, որտեղ ներկայացված են պլաստիկ զմռսման ենթարկված դիակներ,  այցելուներին միաժամանակ զարմացնում եւ վրդովեցնում են:

Այժմ գիտնականը տառապում է պարկինսոն հիվանդությամբ,ինչը նրան ավելի է մոտեցրել մահվանը: 2011թվականից սկսած հասարակական-քաղաքական կյանքում պասիվացել է:

“Իմ հիվանդություն ինձ ներսից է ուտում, այն աստիճան, որ ես նույնիսկ իմ կոշիկները չեմ կարողանում հագնել, ես դողացնում եմ, գնալով ավելի դժվար եմ խոսում: Շատ հնարավոր է, որ այդ քիմիկատներից եմ իմ հիվանդությունը ձեռք բերել: Ցավոք, ես ժամանակին չեմ մտածել ինձ համար մաքուր շնչառություն ապահովելու մասին, ֆիլտրով շնչելու”, – պատմում է դիակներին հավերժ կյանք պարգևող գիտնականը:

Գյունթեր Հագենն այժմ շատ է քնում, կարդում է և մարմնամարզությամբ է զբաղվում: Այս ամենին զուգահեռ, այնուամենայնիվ, նա աշխատում է նախկինում իր կատարած աշխատանքի մոտ մեկ տասներորդի չափով:

“Մոտ երկու ժամ աշխատելուց հետո էլ չեմ կարողանում շարունակել զբաղմունքս և գնալով ավելի շատ եմ ընտանքիս օգնության կաիրքն ունենում:  Եվ քանի որ իմ գործի շարունակողներն են լինելու կինս և տղաս՝ Անգելինան և Ռուռիկը, նրանք են հիմա ցուցահանդեսներով զբաղվում”,- նշում է “Դոկտոր Մահը”

 Ընտանիքի անդամների բացակայության ժամանակ նա իրեն բոլորովին մենակ է զգում, չնայած որ մի քանի խնամողներ ունի նույնիսկ երբեմն արտասվում է, քանի որ, ինչպես ինքն է հավաստիացնում, այս հիվանդությունը մարդուն ավելի էմոցիոնալ է դարձնում:

“Շուն եմ գնել ինձ համար, որն ինձ որոշ չափով մոռացնել է տալիս հիվանդությունս : Մահից չեմ վախենում, որովհետև մահացածների հետ աշխատելիս մահվան հետ բազմիցս առնչություն եմ ունեցել”,- հավաստիացնում է Հագենը:

Գիտնականը վստահաբար նշում է, որ իր մահվանից հետո անշուշտ իր մարմինն էլ է զմռսվելու: Եվ այդ գործն անելու է կինը՝ Անգելինան, իսկ տղան ներկա կգտնվի:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ