26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին

Սիրտդ տուր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար:

Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետեւ եթե գավազանով էլ խփես նրան` չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից:

Որդյակ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես եւ իմ սիրտը: Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես:

Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ Տիրոջ երկյուղը պահիր սրտիդ մեջ: Եւ եթե պահես, դու զավակ կունենաս, եւ քո հույսը չի կտրվի:

Լսիր որդյակ, իմաստուն եղիր եւ ուղղիր քո սրտի խորհուրդները: Մի լինիր հարբեցող եւ մի նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի:

Լսիր որդյակ, քեզ ծնող հորը եւ մի արհամարհիր քո մոր ծերությունը: Ճշմարտություն ձեռք բեր եւ չթողնես իմաստությունը, խրատը եւ խոհեմությունը: Արդար հայրը բարությամբ է կրթում զավակին, եւ նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար:

Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, եւ թող ուրախանա նա, ով ծնել է քեզ:

Առակներ 23:12-16

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ