27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միեւնույն է, փրկիչը գալու է

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է՝ մարդկանց մեջ լավատեսություն արթնացնելու համար հարկավոր է գործուն քայլեր անել:

«Մեզ արմատական բարեփոխումներ են պետք: Հույս ունեմ, որ վարչապետը դրանով կզբաղվի: Դա բոլորիս գործն է: Ծայրահեղ տնտեսական վիճակում գտնվող երկրի հոգսը ամեն հայի հոգսն է: Եթե վարչապետն այդ բարեփոխումները կանի, շատ լավ, թող անի: Իսկ եթե չի անի, նշանակում է՝ մեկ է, գալու է ինչ-որ մեկն, ով դա անելու է:

Բարեփոխումներ անելը պարտադիր է: Այնպես որ՝ Կարեն Կարապետյանը հերոս դառնալու հնարավորություն ունի: Նրան հնարավորություն է ընձեռվել ամեն բան փոխելու համար: Կամք ու ծրագիր  է պետք:

Եվ, ուրեմն, եթե Կարապետյանը կոչված է հերոս լինելու, նա կանի այդ բարեփոխումները, մենք էլ իրեն կասենք շնորհակալություն: Իսկ եթե նա ուզում է, որ ՀՀ-ն հյուծված մնա, ժամանակի ընթացքում նա հակահերոսների շարքին կմիանա: Ի վերջո, մեկը պետք է գա, որ բարեփոխումներ անի: Այդ փրկիչն, ի վերջո, գալու է: Վիճակն իսկապես շատ վատ է», – ընդգծեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ