26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչինչ չի կարող փոխել Հայաստանի համար»

«Դա ոչինչ չի կարող փոխել Հայաստանի համար, ոչինչ չի տա մեզ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն` անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է լինելու: Հիշեցնենք, որ նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն էին գրել, որՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը կնշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար:

«Դա ոչինչ չի կարող փոխել, որովհետև ասենք թե մենք տեսանք, որ ԵՏՄ-ի ղեկավարը դարձավ Հայաստանի ներկայացուցիչը, ի՞նչ եղավ, որևէ՞ բան փոխվեց, ոչինչ: Տեսնում ենք, որ գնալով մեզ համար ավելի ու ավելի վատ որոշումներ են ընդունվում, նույնիսկ ծիծաղելի որոշումներ, որ այլևս մակնանշումը չպետք է լինի արտադրված է Հայաստանում, այլ պետք է լինի օրինակ արտադրված է ԵՏՄ-ում:

ՀԱՊԿ-ն ինքը շատ թույլ կառույց է: Բացի այդ ՀԱՊԿ-ում դոմինանտներ կան, գերակշիռներ ունի Ռուսաստանը, և մի հայ պաշտոնյայի հայտնվելն այնտեղ ոչինչ չի փոխի»,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ