26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եվ որ` խոզերի առջև մեր մարգարիտները երբևէ չփռենք…

Տե՛ր Աստված մեր, ողորմի՛ր եւ ազատի՛ր ինձ իմ գայթակղություններից ու սատանայի բոլոր որոգայթող հնարանքներից եւ ինձ շունչ առ շունչ, քայլ առ քայլ` օրե օր, ժամե ժամ ուղիղ ապրելու, շնորհալի, աննախանձ, բարեմիտ, անկասկածամիտ, մեղքից ժամանակին հեռացող, ժամանակին աղոթքով իմ կյանքը Քո ձեռքն հանձնող դարձրու, Քո բարերարություններից շնորհակալ, իմաստությամբ լի` մարդ Աստծո, ամեն ինչում խելամտության ու հանդարտաբարոյության մեջ լիովին հարատեւող հոգի թող լինեմ` Մարդասիրությանդ ոսկե ձեռքերում: Եվ որ` խոզերի առջև մեր մարգարիտները երբևէ չփռենք, որ նրանց չզորացնենք, որպեսզի շուռ չգան մեր դեմ` մեզ պատառոտելով: Այլ որ “միմյանց սիրենք”, ինչպես պատվիրեցիր` մեր անձերի պես, և միմյանց օգնենք մեր անձերի նման: Ամե’ն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ