27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պիտի հավատանք մեր ուժերին. Ռուբեն Բաբայան /վիդեո/

‹‹Աստված մարդուն ազատ է ստեղծել, ու ժողովուրդները կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե ունեն ազատություն: Յուրաքանչյուր երկրի տարածք հենց այնպես պահպանել հնարավոր չէ. բնակչություն է հարկավոր: Միշտ էլ այդպես է եղել: Երբ ինչ-որ տերություն մեկ այլ տերություն է գրավել կամ ազատագրել է տարածքներ, այն վերաբնակեցրել է: Արցախի անկախության հռչակագրով գործը չի ավարտվում: Գործը նոր է սկսվում››, – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին:

Վերջինս շեշտեց՝ ազատությունն ու անկախությունն ապացուցելու համար ինքներս պիտի հավատանք մեր ուժերին ու այն որոշմանը, որը կայացրել ենք:

‹‹Ամենակարևորն, ըստ իս, արհամարհված է, այն է՝ արտաքին աշխարհին ներկայանալ այնպես, ինչպես հարկն է: Կյանքը ցույց է տալիս, որ երբ այսրոպեական խնդիրները գերադասում են հիմնական խնդրից, տուժում են: Պիտի սթափվենք››, – ասաց Ռուբեն Բաբյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն իր հերթին շեշտեց՝ Արցախն արդենմ հասուն տարիքում է. մնում է կամք ունենալ ու առաջ շարժվել:

«25 տարին հրաշարալի տարիք է. ասել է թե՝ բանակում ծառայել ես, բուհում ուսանել ես ու պիտի կյանք մտնես: Դա լավագույն տարիքն է. միտքն ու էներգիան կան ճամփա գնալու համար», – շեշտեց Տեր-Գուլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ