24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը …

Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք։  Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը… երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից …

Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ…  Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ։ Թողեցին, որ այդ ամենը սովորենք ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են։ Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտերի վրա ստացած վերքերով պիտի սովորեինք ամենակարևոր բաները։

Վարդգես Պետրոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ